Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
30.03.2012 | 00:00

...թե ԲՀԿ-ի գործերը մեծամասնականների կտրվածքով հեչ բանի պետք չեն: Որքան էլ խոսվում է նրանց, կոալիցիոն պայմանավորվածության համաձայն, յոթ ընտրատարածք «տալու» մասին, փորձագետները համոզված են, որ առավելագույնը երեք-չորս ընտրատարածքում նրանք կարող են «հաղթողական» լինել, որովհետև կա խաղի չերևացող մաս, որը ծածկում են անկուսակցականները. նրանցով «մաստեր-կլասներ» են խաղարկվելու, ինչով էլ ջրվելու է ԲՀԿ հաջորդ «նոու-հաուն». հիշենք, որ ՀԱԿ-ը 38 ընտրատարածքում թեկնածուներ է դրել վասն ԲՀԿ-ի, բացառապես ՀՀԿ-ի դեմ պայքարելու (Լևոն Զուրաբյանն է հայտարարել) համար:

Դիտվել է՝ 1794

Մեկնաբանություններ